Կրեմլում հայտարարում են, որ Ռուսաստանը շարունակում է աշխատել ԱՄՆ-ի հետ՝ խաղաղության համաձայնագրի ձեռքբերման ուղղությամբ

19:14, 24.04.2025

Ռուսաստանը շարունակում է աշխատել ամերիկյան կողմի հետ՝ կենտրոնանալով խաղաղություն հաստատելու ջանքերի շարունակման վրա, – այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք և նախագահ Պուտինը կողմ ենք խաղաղության հասնելուն՝ մեր երկրի շահերի ապահովմամբ։ Սա պարտադիր պայման է։ Այդ աշխատանքը շարունակվում է», – նշել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակը նաև հերքել է Կիևի ուղղությամբ հարձակման մասին լուրերը։

«Ոչ, դա սուտ է։ Ուկրաինական կողմը շարունակում է քարոզչությունը։ Մեր զինվորականները շարունակում են «հատուկ ռազմական գործողությունը»՝ կատարելով գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրած խնդիրները և այդ շրջանակներում հարվածներ հասցնում ռազմական օբյեկտներին», – հավելել է Պեսկովը։

Բացի այդ, Դմիտրի Պեսկովը նշել է, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունը՝ թե Ուկրաինան վաղուց կորցրել է Ղրիմը, համապատասխանում է իրենց տեսակետին։

Նմանատիպ