Կրեմլից հայտնում են, որ Վլադիմիր Պուտինը չի մասնակցi Մեքսիկայի նախագահի երդմնակալությանը

15:16, 20.09.2024

«ՌԴ Վլադիմիր Պուտինը չի մասնակցi Մեքսիկայի նախագահի երդմնակալության արարողությանը»,- հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Պեսկովի խոսքով՝ «այս ուղևորությունը նախագահի ծրագրում չի մտնում»։

Օգոստոսի 7-ին հայտնի դարձավ, որ Պուտինը Մեքսիկայի նախագահից երդմնակալությանը մասնակցելու հրավեր է ստացել։ Հիշեցնենք, որ Մեքսիկան ենթակա է Միջազգային քրեական դատարանի իրավասությանը, որը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։ Ռուսաստանում Մեքսիկայի դիվանագիտական ​​ներկայացուցչությունը նշել է, որ ՌԴ նախագահը կարող է անձամբ մասնակցել երդմնակալությանը կամ ուղարկել մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի։

Նմանատիպ