Կրեմլը պաշտոնական տեղեկատվություն է հրապարակել Վլադիմիր Պուտինի և Շառլ Միշելի հեռախոսազրույցի մասին

18:27, 22.04.2022

Կրեմլը պաշտոնական տեղեկատվություն է հրապարակել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հեռախոսազրույցի մասին։

Կրեմլը տեղեկության մեջ խոսվում է Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի դեմ առ դեմ հանդիպման վերաբերյալ Շառլ Միշելի կոչի մասին։ Կրեմլը նշում է, որ հանդիպումը կախված է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող բանակցությունների կոնկրետ արդյունքից:

«ՌԴ նախագահը կրկնել է իր հայտնի դիրքորոշումը, որ նման հնարավորությունը կախված է, մասնավորապես, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունների կոնկրետ արդյունքից, որի ընթացքում ուկրաինական կողմը ցուցաբերում է անհետևողականություն և պատրաստ չէ փոխադարձ ընդունելի լուծումներ փնտրել», – ասված է Կրեմլի հայտարարության մեջ։

Տեղեկությունը վերաբերում է նաև «Ազովստալ» գործարանի արդյունաբերական գոտում գրոհը չեղարկելու հրամանին։

«Մարիուպոլի ազատագրումից հետո, մարդասիրական նկատառումներով, հրաման է արձակվել չեղարկել հարձակումը «Ազովստալ» գործարանի արդյունաբերական գոտու վրա»,-ասել են Կրեմլում։

Տեղեկատվության համար, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը սոցցանցերում հայտնել է, որ հեռախոսով խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ըստ հայտարարության՝ Շառլ Միշելը կոչ է անում Վլադիմիր Պուտինին Զատկի տոնի կապակցությամբ անհապաղ հումանիտար մուտք հասանելիություն ապահովել Մարիուպոլ և պաշարված այլ քաղաքներ։

Նմանատիպ