Կրեմլը նշում է, որ Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելն անխուսափելիորեն կհանգեցնի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուղիղ առճակատմանը
Կրեմլը նշում է, որ Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելն անխուսափելիորեն կհանգեցնի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուղիղ առճակատմանը

Կրեմլը պնդում է, որ Ուկրաինա արևմտյան զորքերի ուղարկումն անխուսափելիորեն կհանգեցնի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուղիղ առճակատմանը։ Այսպես է արձագանքել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի հայտարարությանը, որում նա չի բացառել Ուկրաինա արևմտյան ցամաքային ուժեր ուղարկելը։

«Եթե նման բան լինի, ապա մենք ստիպված կլինենք խոսել ոչ թե Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի ուղիղ առճակատման հնարավորության, այլ դրա անխուսափելիության մասին»,- ասել է Պեսկովը։

Ինչպես ասել է Պուտինի մամուլի քարտուղարը, Փարիզում կայացած համաժողովում, որտեղ հավաքվել էին Ուկրաինային աջակցող երկրների ներկայացուցիչները, կոնսենսուս չի եղել Ուկրաինայում արևմտյան ցամաքային զորքերի հարցում։

«Այս հանդիպման մասնակիցներից շատերը ողջամտորեն գնահատում են նման գործողության պոտենցիալ վտանգը և թեժ հակամարտության անմիջական ներգրավման հնարավոր վտանգը, արդեն մարտի դաշտում ներգրավվելու վտանգը։ Սա, իհարկե, չի բխում այս երկրների շահերից, նրանք պետք է դա գիտակցեն»,- ասել է Պեսկովը։

Տեղեկության համար, փետրվարի 26-ին Փարիզում կայացած համաժողովում Ֆրանսիայի նախագահը չի բացառել Ուկրաինա արևմտյան ցամաքային ուժեր ուղարկելու հնարավորությունը։