Կրեմլը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը համաձայնել է դեմ առ դեմ հանդիպել Անտոնիո Գուտիերեշի հետ

20:52, 22.04.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է դեմ առ դեմ հանդիպել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի հետ։ Նա ապրիլի 26-ին Մոսկվայում կհյուրընկալի Գուտիերեշին։

Տեղեկությունը հաստատում է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հետ առանձին դեմ առ դեմ հանդիպում կազմակերպելու խնդրանքով պաշտոնական նամակը Գուտիերեշը երկու երկրների ներկայացուցիչներին էր փոխանցել ապրիլի 19-ին։

Նմանատիպ