Կրեմլն անոնսավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Չինաստան. այս մասին տեղեկատվություն է տարածում «ԲիԲիՍի»-ն:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այցի ամսաթիվը դեռ չի նշվել, սակայն Վլադիմիր Պուտինը երկիր կայցելի շատ շուտով:
Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտված են:
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնում էին, որ Պուտինի այցը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ:
Ի գիտություն՝ Ռուսաստանի նախագահի վերջին այցը Չինաստան տեղի է ունեցել 2025 թվականի սեպտեմբերին, երբ նա Պեկինում մասնակցել է զինվորական շքերթին և գագաթնաժողովին: