Կրեմլ – Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել են Իսրայելի կողմից Իրանի դեմ ուժի կիրառումը և կոչ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

17:31, 16.06.2025

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել են Իսրայելի կողմից Իրանի դեմ ուժի կիրառումը և կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ասվում է Կրեմլի հայտարարության մեջ։

Կրեմլի տվյալներով՝ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են այս հարցը։

«Երկու կողմերն էլ իրենց խորը մտահոգությունն են հայտնել Իրան-Իսրայել հակամարտության շարունակական սրման վերաբերյալ, որն արդեն մեծ թվով զոհերի պատճառ է դարձել և լի է լուրջ երկարաժամկետ հետևանքներով ամբողջ տարածաշրջանի համար», – ասվում է Կրեմլի հայտարարության մեջ։

Կրեմլը նաև նշել է, որ առաջնորդները կողմ են ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը և չլուծված հարցերի, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի լուծմանը։ Կրեմլը նշել է, որ կողմերը նաև համաձայնել են պահպանել սերտ համագործակցությունը։

Նմանատիպ