Կրակոցներ և պայթյուն Մոսկվայի «Crocus City Hall»-ում, կան զոհեր և վիրավորներ
Մոսկվայում երեք հոգի ներխուժել են «Crocus City Hall» համերգասրահ ու կրակ բացել։ Տեղեկությունը տարածում են ռուսական լրատվամիջոցները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, 35-ը՝ վիրավորվել։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, հարձակվողները գործի են դրել նաև ձեռքի նռնակ կամ նմանատիպ տիպի պայթուցիկ սարք, ինչի հետեւանքով տարածքում լայնածավալ հրդեհ է բռնկվել։