Կրակի հետ չխաղանք, դեմագոգներին միք լսեք, բոլորդ պետք է պատվաստվեք. Թենգիզ Ցերցվաձե
Կրակի հետ չխաղանք, դեմագոգներին միք լսեք, բոլորդ պետք է պատվաստվեք. Թենգիզ Ցերցվաձե

Այսօր մենք ունեցել ենք կորոնավիրուսի դեպքերի ամենացածր ցուցանիշը, պահպանենք այս վիճակը և խնդրում եմ, մի լսեք դեմագոգներին», – այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն:

«Այսօր մենք ունեցել ենք կորոնավիրուսի ամենացածր մակարդակը և մահացությունը: Ընդհանուր առմամբ երկու մարդ է զոհվել: Եկեք պահպանենք այս վիճակը: Բոլորին խնդրում եմ, հեռու մնացեք, մի լսեք դեմագոգներին, դա այդքան վտանգավոր չի: Մի կատակեք կովիդի հետ, մի խաղացեք կրակի հետ: Եկեք բոլորս պատվաստվենք», – հայտարարել է Թենգիզ Ցերցվաձեն:

Հիշեցնենք, որ Վրաստանում այսօր արձանագրվել է կորոնավիրուսի 159 նոր դեպք, ապաքինվել է 328 հիվանդ, մահացել է երկու մարդ:

Միևնույն ժամանակ, այսօրվանից երկրում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը: