Կոտրել են Զուգդիդիի 67-րդ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահի մեքենայի դիմապակին
Զուգդիդիի 67-րդ ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Միրանդա Մեսխիի ավտոմեքենայի դիմապակին են կոտրել: Դեպքը տեղի է ունեցել Զուգդիդիում, Ռուսթավելու պողոտայում:
Միրանդա Մեսխիի հայտարարությամբ, մեքենայի հետ տեղի ունեցածն ինքը արձանագրել է վաղ առավոտյան: Նրա խոսքով, դեպքը պատահականություն չէ:
«Երբ առավոտյան իջա, պետք է գայի ընտրատարածքային հանձնաժողով: Տեսանք այն, ինչ տեսանք, այսինքն՝ փշրված ապակի: Մեծ քարը, ապացույցը հենց տեղում է, որի միջոցով հավանաբար, կորտել են դիմապակին: Համապատասխան գերատեսչությունները տեղեկացված են: Սա պատահականություն չէ: Ինձ համար այս պահին կարևոր են ընտրական գործընթացները և ընտրությունները նորմալ, հարմարավետ միջավայրում անցկացնելը, ընտրողի համար անվտանգ միջավայր ստեղծելը»,- Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Մեսխին:
Տեղում աշխատում են փորձագետ-քրեագետներ: