Կոսովոյում խորհրդարանական ընտրություններ են
Կոսովոյում խորհրդարանական ընտրություններ են: Վարչապետ Ալբին Կուրտիի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնական հակառակորդներն են Կոսովոյի դեմոկրատական լիգան և Կոսովոյի դեմոկրատական կուսակցությունը, որը հիմնադրվել է Կոսովոյի ազատագրական բանակի նախկին մարտիկների կողմից։
2021 թվականի ընտրություններում Ալբին Կուրտիի կուսակցությունը՝ «Ինքնորոշում շարժումը», մեծամասնություն է ստացել 120 տեղանոց խորհրդարանում։ Եթե այս անգամ իշխող կուսակցությունը չկարողանա մեծամասնություն ստանալ, ապա ընտրություններից հետո կարող է ստիպված լինել կոալիցիոն բանակցություններ վարել։
Կոսովոյում նախընտրական քարոզարշավի ընթացքում հիմնական խնդիրները տնտեսությունը, կոռուպցիան, Սերբիայի հետ հարաբերություններն էին։ Կոսովոյի անկախությունը ճանաչել են ավելի քան 110 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և արևմտյան երկրների մեծ մասը։ Կոսովոն չի ճանաչում Սերբիայի ավանդական դաշնակից Ռուսաստանը, ինչպես նաև Եվրամիության անդամ հինգ երկրներ, Վրաստանը և այլ երկրներ: