Կոռուպցիան պետք է արմատախիլ անել ոչ միայն հանրային հատվածում, այլև բիզնեսում և, իհարկե, քաղաքական կուսակցություններում. Թեա Ծուլուկիանի
Կոռուպցիան պետք է արմատախիլ անել ոչ միայն հանրային հատվածում, այլև բիզնեսում և, իհարկե, քաղաքական կուսակցություններում,- այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:
Արդարադատության նախարարը ուշադրությունը բևեռել է հակակոռուպցիոն ռազմավարության հիմնական ուղղությունների վրա:
«Այս ռազմավարության մեջ կարևոր են այն ուղղությունները, ինչպիսիք են հանրային տեղեկատվությունը, հանրային ծառայությունը, իրավապահ մարմինները, մաքսային և հարկային համակարգը: Երկրորդը, իշխանությունում, դատական համակարգում թափանցիկության և գնահատման չափանիշները, սակայն կարևոր են այնպիսի ոլորտները, ինչպիսիք են սպորտը, ենթակառուցվածքային ծրագրերը և այլն: Հատկապես կընդգծեի մասնավոր հատվածը և քաղաքական կոռուպցիան, քանի որ սրանք այն երկու ոլորտներն են, որոնք մենք երբեմն մոռանում ենք: Կոռուպցիան պետք է արմատախիլ անել ոչ միայն հանրային հատվածում, այլև բիզնեսում և, իհարկե, քաղաքական կուսակցություններում»,-հայտարարել է Թեա Ծուլուկիանին:
Վրաստանի կառավարությունն այսօր հաստատել է 2019-2020 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը: