Կորոնավիրուսով ախտորոշված երեք նոր պացիենտ են տեղափոխել Բոճորիշվիլիի կլինիկան, որոնցից մեկը վեց տարեկան երեխա է
Վախտանգ Բոճորիշվիլիի անվան կլինիկա կորոնավիրուսով վարակված երեք նոր պացիենտ են տեղափոխել, – ասաց կլինիկայի վերահսկիչ խորհրդի նախագահ Մակա Սոլողաշվիլին:
Ինչպես նշել է Մակա Սոլողաշվիլին, վարակվածներից մեկը Ազգային բանկի կլաստերից է, իսկ երսուսը՝ երեկ Բաթումում հաստատված դեպք է:
«նոր վարակվածը 30 տարեկան տղամարդ է, նրա առողջական վիճակը բավարար է: Մյուս երկու պացիենտները երեկ Բաթումում հաստատված դեպքն են՝ 40-ամյա կին և իր վեց տարեկան երեխան, որոնք տեղափոխվել են Թբիլիսի Բոճորիշվիլիի կլինիկա: Նրանց վիճակը բավարար է: Ինչ վերաբերում է երիտասարդ կնոջ ամուսնուն և մյուս երեխային, ապա նրանք անցնում են Բաթումում կարանտինային ռեժմը: Ընդհանուր առմամբ, 16 վարակված անձ է մնում Բոճորիշվիլիի կլինիկայում, նրանցից յոթը անչափահաս են», – ասաց Սոլողաշվիլին:
Ըստ նրա, առավել ուշադիր պետք է լինենք վարակվածներից երկուսին: