Կորոնավիրուսից մահացել է Սերբիայի պատրիարքը

Սերբիայի պատրիարք Իրինեոսը մահացել է կորոնավիրուսից:

Այս մասին տեղեկությունը տարածել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչինը՝ ինստագրամյան էջով:

«Ինձ համար մեծ պատիվ էր, ճանաչել Ձեզ: Այնպիսի մարդիկ, ինչպիսին Դուք եք, երբեք չեն հեռանում»,- գրում է Սերբիայի նախագահը:

Սերբիայի պատրիարք Իրինեոսը 90 տարեկան էր: Նրա մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել նոյեմբերի 4-ին: