Կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին խմբաքանակն արդեն Վրաստանում է (ֆոտոշարք)
Կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին խմբաքանակն արդեն Վրաստանում է: Րոպեներ առաջ ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում:
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների, Վրաստանը ստացել է «AstraZeneca/Oxford» պատվաստանյութի առաջին խմբաքանակը – 43 200 դեղաչափ, որը պատրաստվել է AstraZeneca-SKBio (Կորեայի Հանրապետություն) կողմից՝ «Կովաքս» հարթակի միջոցով:
Ժամը 10: 30-ին Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս Վրաստանում պատվաստանյութերի առաջին խմբաքանակի ժամանման վերաբերյալ, որը կբացի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:
Պատվաստանյութը բաշխվելու է մարզերում: Պատվաստումը նախատեսվում է սկսել մարտի 15-ին: Սկզբնական շրջանում կպատվաստվեն բուժաշխատողները:
Առաջիկա շաբաթների ընթացքում Վրաստանը կստանա 129,600 դոզր «Astrazeneca» պատվաստանյութ: Հաջորդ փուլում նախատեսվում է ներդնել «Pfizer-Bioentech» պատվաստանյութը: