Կորոնավիրուսի պատճառով, Ուկրաինայի ողջ տարածքում հայտարարվել է արտակարգ դրություն
Կորոնավիրուսի պատճառով, Ուկրաինայի ողջ տարածքում հայտարարվել է արտակարգ դրություն

Ուկրաինայի կառավարությունը ողջ երկրի մասշտաբով կարանտինը երկարաձգել է մինչև ապրիլի 24-ը և հայտարարել արտակարգ դրություն:

Համապատասխան որոշումը կայացվել է Ուկրաինային կառավարության այսօրվա նիստին:

Արտակարգ դրության ռեժիմը Ուկրաինայի ողջ տարածքում կգործի 30 օրվա ընթացքում, ըստ անհրաժեշտության՝ արտակարգ միջոցները կերկարաձգվեն:

Երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 113 դեպք, այստեղից 16-ը՝ վերջին մեկ օրում:

Զոհվել է 4 մարդ, ապաքինվել՝ մեկը: