Կորոնավիրուսի նոր դեպքերից 95-ն արձանագրվել է Գուրիայում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 95-ն արձանագրվել է Գուրիայում

Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 3120 դեպքից 95-ն արձանագրվել է Գուրիայում:

Հիվանդությունների վերահսկման հանրային առողջապահության ազգային կենտրոնի Գուրիայի բաժնի վարչության ղեկավար Արչիլ Մժավիայի փոխանցմամբ, վարակվածները տարբեր մասնագիտությունների մարդիկ են, այդ թվում՝ երեխաներ:

«Վարակվածների թիվն ամեն րոպե հնարավոր է փոխվի: Այսպիսով, բարդ է ասել վարակվածների ընդհանուր թիվը: Ընթանում է համաճարակային հետազոտություն և պարզվում է շփման շրջանակը: Կասկածելի պացիենտների «ՊՇՌ» հետազոտությունները շարունակվում են: Հնարավոր է, նրանց թիվն ավելանա: Գուրիայում հետազոտվում է 100 անձի կենսաբանական նմուշ, իսկ մնացածն ուղարկվում է Բաթումիի լաբորատորիա»,- հայտարարել է Արչիլ Մժավիան: