Վրաստանում այսօր հաստատաված կորոնավիրուսի նոր դեպքերից 89-ն արձանագրվել է Գուրիայում:
Հիվանդությունների վերահսկման առողջության ազգային կենտրոնի Գուրիայի բաժնի փոխանցմամբ, վարակվածները տարբեր մասնագիտության մարդիկ են:
«Ընթանում է համաճարակային հետազոտություն և շփման շրջանակի զննում: Հնարավոր է, կորոնավարակակիր անձանց թիվն ավելանա, քանի որ շարունակվում են կասկածելի պացիենտների «ՊՇՌ» հետազոտությունները»,- հայտարարում են հիվանդությունների վերահսկման առողջության ազգային կենտրոնի Գուրիայի բաժնում:
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 775 նոր դեպք: Ապաքինվել է ևս 3 560 պացիենտ: Երկրում կորոնավիրուսից մահացել է ևս 22 պացիենտ:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 51 993 դեպք: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 33 459: Մահացել է 423 մարդ: