Կորոնավիրուսի 4 780 նոր դեպքից 102-ն արձանագրվել է Գուրիայում:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Գուրիայի բաժնի փոխանցմամբ, վարակվածները տարբեր տարիքի և մասնագիտության մարդիկ են:
«Կասկածելի ախտանշաններով պացիենտներն անցնում են «ՊՇՌ» հետազոտություն: Վարակակիրների թիվը հնարավոր է ավելանա: Նմուշների մի մասը հետազոտվում է Գուրիայում, իսկ մյուս մասն ուղարկում ենք Բաթումիի լաբորատորիա»,- հայտարարում են Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Գուրիայի բաժնում:
Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 780 նոր դեպք: