Քութաիսիի լաբորատորիայում մասնագետները հետազոտել են 1400 անձի կենսաբանական նմուշ և այստեղից 8-ի պատասխանը դրական է,- այս մասին հայտարարել է Իմերեթիի շրջանում պետական լիազոր Զվիադ Շալամբերիձեն:
Նահանգապետի փոխանցմամբ, ընթանում է վարակման աղբյուրների հետազոտություն, սակայն համաճարակաբանների վարկածով, բոլոր դեպքերը կապված են «դպրոցի կլաստերի հետ»:
Վրաստանում այսօր արձանագրվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք, ապաքինվել է 31 պացիենտ: