Փոթիի Հանրային առողջապահության կենտրոնի փոխանցմամբ, կորոնավիրուսի նոր դեպքերից 73-ն արձանագրվել է Փոթիում:
«Վարակակիրների թիվը հնարավոր է, ամեն րոպե փոխվի: Կասկածելի ախտանշաններով պացիենտներն անցնում են «ՊՇՌ» հետազոտություն: Հնարավոր է, նրանց թիվն ավելանա»,- հայտարարում են Հանրային առողջապահության կենտրոնում:
Նրանց փոխանցմամբ, երեկ երեկոյան, Փոթիի կովիդ-կլինիկայում մահացել է 72 կին, ով ուներ երկկողմ թոքաբորբ և շնչառական խնդիր:
Վրաստանում այսօր արձանագրվել է կորոնավիրուսի 4 472 նոր դեպք, ապաքինվել է 4 058 մարդ: