Կորոնավիրուսի 4 780 նոր դեպքից 664-ն արձանագրվել է Աջարիայում: Մահացել է 6 պացիենտ:
Մահվան 4 դեպք է արձանագրվել Բաթումիի Հանրապետական հիվանդանոցում, մեկը՝ միջազգային հոսպիտալում, ևս մեկը՝ Բաթումիի բժշկական կենտրոնում:
Այժմ Աջարիայում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացած է 6 737-ով, նրանցից ավելի քան 150-ի վիճակը ծանր է:
Շրջանում վերջին մեկ օրում ապաքինվել է 447 պացիենտ, ընդհանուր, Աջարիայում, կորոնավիրուսը հաղթահարել է 17 159 վարակակիր: