Կորոնավիրուսի նոր դեպքերից 30-ը արձանագրվել է Գուրիայում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 30-ը արձանագրվել է Գուրիայում

Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 1 972 նոր դեպքից 30-ն արձանագրվել է Գուրիայում:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Գուրիայի բաժնի փոխանցմամբ, ընթանում են համաճարակային հետազոտություններ:

«Վարակակիրների թիվը հնարավոր է, ամեն րոպե փոխվի: Բարդ է ասել վարակակիրների ճշգրիտ թիվը: Կասկածելի ախտանշաններով պացիենտներն անցնում են «ՊՇՌ» և հակագենի հետազոտություն: Հնարավոր է, նրանց թիվն ավելանա»,- հայտարարում են Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Գուրիայի բաժնում:

Վրաստանում այսօր արձանագրվել էր կորոնավիրուսի 2 635 նոր դեպք, ապաքինվել է 2 244 պացիենտ, մահացել՝ 49-ը: