Փոթիում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 28 նոր դեպք:
Հանրային առողջապահության կենտրոնի հայտարարությամբ, Փոթիում ինքնամեկուսացման մեջ է 246 մարդ, կարանտինային տարածքում է 15 անձ:
Նրանց փոխանցմամբ, ընթանում է համաճարակային հետազոտություն:
«Այսօրվա դրությամբ վիճակն աճող է և ոչ թե՝ նվազող: Կորոնավիրուսի 28 նոր դեպք ունենք: Վերջին տվյալներով, արձանագրվել է վարակի 449 դեպք: Ապաքինվել է 205 մարդ, ինքնամեկուսացման մեջ է 246-ը, կարանտինում՝ 15-ը: Ստացիոնար բուժում է անցնում 24 մարդ, իսկ բնակարանային բուժում՝ 203-ը: «ՊՇՌ» հետազոտություն է անցել 123 մարդ՛ այստեղից 23-ը սիմպտոմատիկ պացիենտ է»,- հայտարարել է Հանրային առողջապահական կենտրոնի հասարակության հետ կապերի հարցերով մենեջեր Նինո Լեփսաիան: