Կորոնավիրուսի նոր դեպքերից 212-ը հայտնաբերվել է Թբիլիսիում, 61-ը՝ Իմերեթիում և 34-ը՝ Շիդա Քարթլիում
Վրաստանում կորոնավիրուսի 469 նոր դեպքերից 212-ը արձանագրվել է Թբիլիսիում, 61-ը՝ Իմերեթիում, 32-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 33-ը՝ Աջարիայում, Քվեմո Քարթլիում՝ 31, Շիդա Քարթլիում՝ 34, Գուրիայում՝ 12, Կախեթիում՝ 25, Մցխեթա-Մթիանեթիում՝ 20, Սամցխե-Ջավախեթիում՝ 8, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 1,- այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործող օպերատիվ շտաբի ղեկավար Բերդիա Սիճինավան:
Այս փուլում երկրում կա 9 999 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 3 576 մարդ, այդ թվում՝ 1 712-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 258-ը՝ Աջարիայում, 710-ը՝ Իմերեթիում:
Այս պահի դրությամբ ունենք 745 ծանր հիվանդ, այդ թվում՝ 340-ը Թբիլիսիում, 52-ը՝ Աջարիայում, 179-ը՝ Իմերեթիում: Այստեղից 217-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 155-ը Թբիլիսիում, 2-ը՝ Աջարիայում, 25-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 5 880 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 478 մարդ, այդ թվում 232-ը՝ Թբիլիսիում, 97-ը՝ Աջարիայում, 9-ը՝ Իմերեթիում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից հունվարի 19-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 21 466 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 21 504 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 11 978 մարդ, Աջարիայում՝ 1 626, Իմերեթիում՝ 2 459»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: