Կորոնավիրուսի նոր դեպքերից 1314-ն արձանագրվել է Թբիլիսիում, 523-ը՝ Աջարիայում, 264-ը՝ Իմերեթիում
Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 071 նոր դեպք,- այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան հայտարարել է կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսի ժամանակ:
Նա խոսել է կորոնավիրուսի հետ կապված նորագույն վիճակագրական տվյալների մասին:
«Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 3 071 դեպք: Առաջին վարակման դեպքից առ այսօր, երկրում կորոնավիրուսի գրանցված դեպքերը կազմում են 114 889:
Ինչ վերաբերում է ապաքինվածների տեսանկյունից դրական դինամիկային, վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 3 366 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 95 581:
Ցավոք, վերջին 24 ժամում մահացել է 34 պացիենտ: 2020 թվականի փետրվարի 26-ից առ այսօր, ունենք 1 085 մահվան դեպք:
Այսօր արձանագրված վարակման 3 071 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 1 314 դեպք, Աջարիայում՝ 523, Իմերեթիում 264, Քվեմո Քարթլիում՝ 104, Շիդա Քարթլիում՝ 44, Գուրիայում՝ 106, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 232, Կախեթիում՝ 214, Մցխեթա-Մթիանեթիում՝ 165, Սամցխե-Ջավախեթիում՝ 84, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 21:
Այս փուլում երկրում կա 18 197 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 6 145 մարդ, այդ թվում՝ 2 712-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 1 010-ը՝ Աջարիայում, 1 241-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 886 ծանր հիվանդ, այդ թվում՝ 405-ը Թբիլիսիում, 140-ը Աջարիայում, 214-ը՝ Իմերեթիում: Այստեղից 324-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 165-ը Թբիլիսիում, 49-ը՝ Աջարիայում, 42-ը՝ Իմերեթիում:
3 723 մարդ գտնվում է կովիդ-հյուրանոցներում, այդ թվում 2 047-ը՝ Աջարիայում, 1 108-ը՝ Թբիլիսիում, 262 -ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 8 329 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 2 071 մարդ, այդ թվում 434-ը՝ Թբիլիսիում, 1 021-ը՝ Աջարիայում, 33-ը՝ Իմերեթիում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից նոյեմբերի 24-ը ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 17 814 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 51 936 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 17 231 մարդ, Աջարիայում 13 768, Իմերեթիում 4 951»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: