Կորոնավիրուսի նոր դեպքերից 1293-ն արձանագրվել է Թբիլիսիում, 475-ը՝ Աջարիայում, 793-ը՝ Իմերեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 1293-ն արձանագրվել է Թբիլիսիում, 475-ը՝ Աջարիայում, 793-ը՝ Իմերեթիում

Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 801 նոր դեպք,- այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան  հայտարարել է կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսի ժամանակ:

Նա խոսել է կորոնավիրուսի հետ կապված նորագույն վիճակագրական տվյալների մասին:

«Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 3 801 դեպք: Առաջին վարակման դեպքից առ այսօր, երկրում կորոնավիրուսի գրանցված դեպքերը կազմում են 118 690:

Ինչ վերաբերում է ապաքինվածների տեսանկյունից դրական դինամիկային, վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 3 200 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 98 781:

Ցավոք, վերջին 24 ժամում մահացել է 39 պացիենտ: 2020 թվականի փետրվարի 26-ից առ այսօր, ունենք 1 124 մահվան դեպք»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան:

Նրա խոսքով, այսօր արձանագրված վարակման 3 801 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 1 293 դեպք, Աջարիայում՝ 475, Իմերեթիում 793, Քվեմո Քարթլիում՝ 270, Շիդա Քարթլիում՝ 232, Գուրիայում՝ 80, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 371, Կախեթիում՝ 129, Մցխեթա-Մթիանեթիում՝ 70, Սամցխե-Ջավախեթիում՝ 62, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 26:

«Այս փուլում երկրում կա 18 759 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 6 165 մարդ, այդ թվում՝ 2 728-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 1 000-ը՝ Աջարիայում, 1 215-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 986 ծանր հիվանդ, այդ թվում՝ 461-ը Թբիլիսիում, 155-ը՝ Աջարիայում, 219-ը՝ Իմերեթիում: Այստեղից 452-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում՝ 188-ը Թբիլիսիում, 139-ը՝ Աջարիայում, 42-ը՝ Իմերեթիում:

3 920 մարդ գտնվում է կովիդ-հյուրանոցներում, այդ թվում 2 154-ը՝ Աջարիայում,1200-ը՝ Թբիլիսիում, 265-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 8 674 մարդ:

Կարանտինային գոտիներում ունենք 2 037 մարդ, այդ թվում 412-ը՝ Թբիլիսիում, 1 035-ը՝ Աջարիայում, 33-ը՝ Իմերեթիում:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից նոյեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 18 029 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 53 516 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 17 841 մարդ, Աջարիայում 14 605, Իմերեթիում 4 782»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: