Կորոնավիրուսի կապակցությամբ հաստատված սահմանափակումների վերացման պահանջով Բաթումիում տեղի է ունեցել ցույց
Կորոնավիրուսի կապակցությամբ հաստատված սահմանափակումների վերացման պահանջով Բաթումիում տեղի է ունեցել ցույց

Բաթումիում «Ռեֆորմեր» ֆիթնես ակումբի աշխատակիցներն ու հաճախորդները ցույց են անցկացրել համավարակի պատճառով սահմանված սահմանափակումները վերացնելու պահանջով:

Բողոքողները սահմանափակող միջոցներն անվանում են ոչ ադեկվատ և անարդյունավետ:

«Մենք պահանջում ենք, որ փետրվարի 1-ից վերացվեն բոլոր սահմանափակումները, իսկ մարդկանց թույլ տրվի զբաղվել տնտեսական գործունեությամբ: Միայն իմ ֆիթնես ակումբով չի որոշվում տնտեսության ճակատագիրը: Այսպիսով, վերացվեն պարետային ժամը և բոլոր անհեթեթ, իռացիոնալ կարգավորումները:

Այսօրվա հանրահավաքի նպատակն է, խթան տալ այն բնակչությանը, որոնք կարծում են, որ հաստատված սահմանափակումներն անիմաստ են, բայց չեն կարող դա բարձրաձայն ասել: Անհնար է շարունակել այսպես ապրելը»,- հայտարարել է ֆիթնես ակումբի սեփականատեր, Գիորգի Փուտկարաձեն:

Ցույցի մասնակիցները հայտարարում են բողոքի ցույցերը տարբեր ձևերով շարունակելու մասին: