Աջարիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 331 նոր դեպք, ապաքինվել՝ 389 պացիենտ:
Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, այժմ, շրջանի կլինիկաներում բուժում է ստանում 943 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 1629, իսկ բնակարանում, բժիշկների հսկողության տակ է մնում 3 210 վարակակիր:
Բացի այդ, Աջարիայում կորոնավիրուսի վարակակիր 49 պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է և միացված է արհեստական շնչառության սարքին:
Աջարիայում, ընդհանուր կորոնավիրուսից ապաքինվել է 23 860 մարդ: