Կորոնավիրուսի 4 472 նոր դեպքից 123-ն արձանագրվել է Գուրիայում
Կորոնավիրուսի 4 472 նոր դեպքից 123-ն արձանագրվել է Գուրիայում

Կորոնավիրուսի 4 472 նոր դեպքից 123-ն արձանագրվել է Գուրիայում:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Գուրիայի բաժնի փոխանցմամբ, վարակվածները տարբեր տարիքի մարդիկ են:

«Վարակակիրների թիվը հնարավոր է, ամեն րոպե փոխվի: Կասկածելի ախտանշաններով պացիենտներն անցնում են «ՊՇՌ» հետազոտություն: Հնարավոր է, նրանց թիվն ավելանա»,- հայտարարում են Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Գուրիայի բաժնում:

Այսօր արձանագրված վարակման 4 472 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 1 784 դեպք, Աջարիայում՝ 683, Իմերեթիում 662, Քվեմո Քարթլիում՝ 292, Շիդա Քարթլիում՝ 192, Գուրիայում՝ 123, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 247, Կախեթիում՝ 228, Մցխեթա-Մթիանեթիում՝ 127, Սամցխե-Ջավախեթիում՝ 93, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 41:

Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 472 նոր դեպք, մահացել է 34 վարակակիր: