Կորոնավիրուսի 30 նոր դեպքերից ոչ բոլորի վարակման աղբյուրներն են հայտնաբերված
Ներկայումս բուժվում են ընդհանուր առմամբ 262 հիվանդ, իսկ ամբողջ երկրում Covid19- ի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 336 է:
Դրանցից 74-ը առողջացել են:
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Եզուգբաիայի խոսքով՝ 74 ապաքինվածներից, 48-ը իրենց կենտրոնի հիվանդներն են:
«Երեկ, վերջին տվյալներով, ունեցել ենք 306 հաստատված դեպք, այսօր ունենք 336, այսինքն՝ աճը 30 է: 336 պացիենտներից 86-ը մեր պացիենտներն էին: 336 հիվանդից 74-ը՝ ապաքինվել, որից 48-ը մեր կենտրոնի հիվանդներն էին: Եթե համեմատենք այս տվյալները, կարող ենք ասել, որ այս փուլում 262 հաստատված դեպք է բուժվում Կովիդի հիվանդանոցներում: Կան մի քանի ապաքինված պացիենտներ, որոնք առաջին թեստավորման արդյունքը բացասական էր և այսօր, հավանաբար, կրկնակի կանցկացնենք 24-ժամյա ինտերվալով, և ապաքինվածների քանակը վաղը առավոտյան կիմանանք», – ասաց Էզուգբայան:
Ինչ վերաբերում է 30 նոր դեպքերի, ապա, ըստ Մարինա Էզուգբայայի, այդ հիվանդների վիճակը նրա համար անհայտ է:
Նրանք Կովիդի այլ հաստատություններում են։
«Ես այդ հիվանդներին չեմ ճանաչում: Աղբյուրները հաստատված չեն: Մենք գիտենք, որ խորը որոնում և համաճարակային քննությունն է ընթանում բոլոր նոր հաստատված դեպքերի վերաբվերյալ», – ասաց Էզուգբայան: