Կորոնավիրուսի 3 801 նոր դեպքից 80-ն արձանագրվել է Գուրիայում:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Գուրիայի բաժնի փոխանցմամբ, վարակվածները տարբեր տարիքի և մասնագիտության մարդիկ են:
«Վարակակիրների թիվը հնարավոր է, ամեն րոպե փոխվի: Այսպիսով, բարդ է ասել վարակակիրների ընդհանուր թիվը: Կասկածելի ախտանշաններով պացիենտներն անցնում են «ՊՇՌ» հետազոտություն: Հնարավոր է, նրանց թիվն ավելանա»,- հայտարարում են Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Գուրիայի բաժնում:
Այսօր արձանագրված վարակման 3 801 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 1 293 դեպք, Աջարիայում՝ 475, Իմերեթիում 793, Քվեմո Քարթլիում՝ 270, Շիդա Քարթլիում՝ 232, Գուրիայում՝ 80, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 371, Կախեթիում՝ 129, Մցխեթա-Մթիանեթիում՝ 70, Սամցխե-Ջավախեթիում՝ 62, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 26:
Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 801 նոր դեպք, մահացել է 39 վարակակիր: