Կորոնավիրուսի 3 473 նոր դեպքերից 55-ն արձանագրվել է Գուրիայում:
Հիվանդությունների վերահսկման հանրային առողջապահության ազգային կենտրոնի Գուրիայի բաժնի փոխանցմամբ, վարակակիրները տարբեր մասնագիտությունների մարդիկ են:
«Ընթանում է համաճարակային հետազոտություն և պարզվում է շփման շրջանակը: Վարակվածների թիվն ամեն րոպե հնարավոր է փոխվի, քանի որ կասկածելի պացիենտների «ՊՇՌ» հետազոտությունները շարունակվում են»,- հայտարարում են Հիվանդությունների վերահսկման հանրային առողջապահության ազգային կենտրոնի Գուրիայի բաժնում:
Վերջին 24 ժամվա տվյալներով Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 473 նոր դեպք, ապաքինվել է 3 342 պացիենտ, մահացել՝ 37-ը:
Այսօր արձանագրված 3 473 դեպքերից ըստ մայրաքաղաքի և մարզերի ցուցանիշները հետևյալն են. Թբիլիսիում հայտնաբերվել է 1 493 դեպք, Աջարիայում՝ 448, Իմերեթիում՝ 513, Քվեմո Քարթլիում՝ 190, Շիդա Քարթլիում՝ 175, Գուրիայում՝ 55, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 287 դեպք, Կախեթիում՝ 98, Մցխեթա-Մթիանեթիում՝ 119, Սամցխե-Ջավախեթիում՝ 72, Ռաչա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 23:
Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 73 154, նրանցից 55 511-ն ապաքինվել է, 636-ը՝ մահացել: