Կորոնավիրուս վարակի պատճառով, Պեկինում հայտարարել են վտանգի ամենաբարձր աստիճան

Նոր կորոնավիրուս վարակի պատճառով, Պեկինում հայտարարել են մարդու առողջության համար վտանգի ամենաբարձր աստիճան: Համապատասխան որոշումը կայացրել է Պեկինի առողջապահության կոմիտեն:

Նշված միջոցը նկատի ունի վարակի հնարավոր տարածման դեպքերի ժամանակ, 14 օրվա ընթացքում, կարանտիինի խիստ ռեժիմի ներդնում, տրանսպորտային հանգույցների և ենթակառուցվածքի սանիտարական տեսչության հզորացում, մասսայական միջոցառումների չեղարկում:

Ինչպես հայտարարել են կոմիտեում, վարակի տարածումից խուսափելու նպատակով, քաղաքում կձեռնարկեն հատուկ միջոցներ:

Տեղի կառավարության որոշմամբ, փակվել են մշակութային հաստատությունները, չեղարկվել են նաև հանրային միջոցառումները:

Այժմ, Պեկինում նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշում է ստացել 29 մարդ: Հիվանդներից մեկը ծանր վիճակում է:

Չինաստանում նոր կորոնավիրուսից զոհված անձանց թիվը հասել է 25-ի: