Կորոնավարակի պատճառով, Հարավային Կորեայի հանրապետությունում Վրաստանի դեսպանությունը զգուշացնում է երկրում բնակվող Վրաստանի քաղաքացիներին
Կորոնավարակի պատճառով, Հարավային Կորեայի հանրապետությունում Վրաստանի դեսպանությունը զգուշացնում է երկրում բնակվող Վրաստանի քաղաքացիներին

Կորոնավարակի պատճառով, Հարավային Կորեայի Հանրապետությունում Վրաստանի դեսպանությունը նախազգուշացնում է երկրում բնակվող Վրաստանի քաղաքացիներին:

Վրաստանի դեսպանությունը կոչ է անում Կորեայի Հանրապետությունում բնակվող, զբոսաշրջային, գործնական, կրթական և բուժման նպատակով գտնվող Վրաստանի քաղաքացիներին, նախատեսել և ենթարկվել երկրի իշխանությունների կողմից սահմանված հանձնարարականներին:

«Վերին ժամանակաշրջանում, կոնկրետ վերջին երկու օրվա ընթացքում Կորեայում աճել է կորոնավարակով (COVID-19) վարակվածների թիվը: Համապատասխանաբար, Կորեայի հանրապետության իշխանությունները, փետրվարի 23-ին, ստեղծված իրավիճակին շնորհել է զգուշության բարձրագույն մակարդակ:

Դեգու (Daegu) քաղաքում և Գեոնգբուկ (Gyeongbuk Province) նահանգում հայտարարվել է հատուկ հսկողության գոտի, որը նախատեսում է նշված ուղղությամբ տեղաշարժի սահմանափակում:

Հաշվի առնելով վերոհիշյալ լրատվությունը, Վրաստանի դեսպանատունը Կորեայի Հանրապետությունում բնակվող, զբոսաշրջային, գործնական, կրթական և բուժման նպատակով գտնվող Վրաստանի քաղաքացիներին, նախատեսել և ենթարկվել երկրի իշխանությունների կողմից սահմանված հանձնարարականներին: Դեսպանությունը կոչ է անում նաև զերծ մնալ հանրային վայրերում գտնվելուց, պաշտպանել անվտանգության և հիգիենայի նորմերը»,- ասվում է Կորեայի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության կողմից տարածված հայտարարությունում:

Դեսպանության փոխանցմամբ, կորոնավարակի կապակցությամբ պաշտոնական տեղեկությունները կարելի է գտնել հետևյալ հասցեներում.

Կորեայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն.
ENG : http://ncov.mohw.go.kr/en/
KOR : http://www.cdc.go.kr/
http://www.cdc.go.kr/contents.es?mid=a30103000000
Թեժ գիծ. 1339

Սեուլ քաղաքի քաղաքապետարան.
http://www.seoul.go.kr/main/index.jsp
http://www.swsgc.co.kr/

Զբոսաշրջության ազգային գործակալություն.
https://english.visitkorea.or.kr/enu/AKR/FU_EN_15.jsp…

Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք զանգահարել.

Դեսպանություն. 02 792-7118
Հյուպատոսական ծառայություն. 010 5103-1703