Կորոնավարակի կանխարգելման նպատակով, Վրաստանի դպրոցներում ընթանում են ախտահանման աշխատանքներ
Կորոնավարակի կանխարգելման նպատակով, Վրաստանի դպրոցներում իրականացվում են ախտահանման աշխատանքներ: Դպրոցներն մշակվում են հատուկ միջոցներով:
Թբիլիսիի թիվ 94 հանրային դպրոցում իրականացվող ախտահանման աշխատանքներին ներկա է եղել կրթության փոխնախարար Էկա Դգեբուաձեն:
Դգեբուաձեի խոսքով, հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ ակտիվ համագործակցության հիման վրա մշակվել է մի փաստաթուղթ, որն ուղղված է դպրոցներում սանիտարական միջոցների բարելավմանն, ինչպես նաև նրան, թե ինչ պետք է անեն դպրոցները, որպեսզի պաշտպանված լինեն հիգիենայի բոլոր չափանիշները:
«Այս փաստաթուղթը հաստատվել է առողջապահության նախարարի կողմից, որը երկու շաբաթ առաջ ուղարկվել է բոլոր պետական և մասնավոր դպրոցներին: Բացի այդ, փաստաթղթում գրված են այն հնարավորությունները, հատուկ լուծումները, որոնք պետք է օգտագործվեն դպրոցների մաքրման ժամանակ:
Ինչպես գիտեք, կորոնավարակի պատճառով երկարաձգվել են գարնանային արձակուրդները, որոնք տևելու են մարտի 2-ից 16-ը: Գարնանային արձակուրդների ընթացքում կփակվեն բոլոր պետական դպրոցները: Այս ժամանակահատվածում մենք հնարավորություն ունենք իրականացնել հիմնարար ախտահանիչ աշխատանքներ», – ասել է Էկա Դգեբուաձեն:
Ըստ կրթության փոխնախարարի, այս փուլում խոսք չկա գարնանային արձակուրդը երկարաձգելու մասին: