Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացան բաժնի ղեկավար Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, այսօրվա տվյալներով, բուժման փուլում գտնվող կորոնավարակակիր պացիենտներից ավելի քան 70-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ինչպես նշել է Մարինա Էնդելաձեն, այսօր կորոնավիրուսից մահացել է 4 պացիենտ:
Նրա խոսքով, մահվան երկու դեպքն արձանագրվել է Թբիլիսիում, երկուսը՝ Բաթումիում:
«Ծայրահեղ ծանր վիճակում է ավելի քան 70 պացիենտ: Մեր կենտրոնում այժմ բուժում է ստանում 64 կորոնավարակակիր, այդ թվում 6-ը թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում է: Մեծ մասի վիճակը միջինից ծանր և ծանր է»,- հայտարարել է Մարինա Էնդելաձեն:
Այսօր, արձանագրվել է կորոնավիրուսի 958 նոր դեպք: Ապաքինվել է ևս 214 պացիենտ: