Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացան բաժնի ղեկավար Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, այսօրվա տվյալներով, բուժման փուլում գտնվող կորոնավարակակիր պացիենտներից 50-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
«Կորոնավիրուսի ակտիվ դեպքերը կազմում է 5974: 50-ը ծայրահեղ ծանր վիճակում է, նրանցից 7-ը տեղափոխվել է բռնազավթված Աբխազիայից, մեկը՝ Ցխինվալիից»,- հայտարարել է Մարինա Էնդելաձեն:
Ինչ վերաբերում է ինֆեկցիոն հիվանդանոցին, ինչպես նշել է Էնդելաձեն, այս պահին կլինիկայում բուժում է ստանում 63 վարակակիր, նրանցից 4-ը ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժնում է:
Այսօր, արձանագրվել է կորոնավիրուսի 569 նոր դեպք: Ապաքինվել է ևս 329 պացիենտ: