Կորոնավարակակիր հղիների համար կստեղծվի առցանց-կլինիկա, որը համալրված կլինի մանկաբարձ-գինեկոլոգներով
Կորոնավարակակիր հղիների համար կստեղծվի առցանց-կլինիկա, որը համալրված կլինի մանկաբարձ-գինեկոլոգներով

Վերջին ժամանակաշրջանում հղի կանանց մահվան մի քանի դեպք է արձանագրվել, ինչը չափազանց տագնապալի է, – ասել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:

Ինչպես նշել է Թամար Գաբունիան, նա այսօր հանդիպում է ունեցել մանկաբարձ-գինեկոլոգների ասոցիացիաների ներկայացուցիչների հետ և կշարունակի ինտենսիվորեն էլ ավելի ակտիվորեն ներգրավվել հղիությունների մոնիտորինգի գործընթացին, ներառյալ՝ հղիների թեստավորմանը:

«Եթե հղի կինը որևէ պատճառով գնում է որևէ բժշկական հետազոտության, կարևոր է նրան առաջարկել կովիդ-թեստ, և մենք նաև աշխատում ենք առանձին առցանց կլինիկա ստեղծելու համար՝ հատուկ համալրված մանկաբարձ-գինեկոլոգներով, ովքեր կովիդ-վարակակիր հղիներին տանը կանցկացնեն խորհրդատվություն: Այսօրվա առցանց կլինիկաները համալրված են հիմնականում ընտանիքի բժիշկներով, նրանք կարող են նաև խորհրդակցել հղի կնոջը, բայց կարևոր է համարվում ավելի մասնագիտացված խորհրդատվություն ունենալը», – ասաց Գաբունիան: