Կորինա Կրետու. Հուսով եմ, որ այս հանգստյան օրերը կդառնան ևս մեկ քայլ դեպի խաղաղություն, կայունություն և տնտեսական աճ
Հուսով եմ, որ այս հանգստյան օրերը կդառնան ևս մեկ քայլ դեպի խաղաղություն, կայունություն և տնտեսական աճ, – ասել է Եվրախորհրդարանի սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինքի անդամ Կորինա Կրետուն Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո:
Նա ասաց, որ Եվրախորհրդարանի պատգամավորների համար կարևոր է համոզվել, որ Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիներն ավելի լավ են ապրում, որ նրանք աշխատում են ժողովրդավարական չափանիշներով:
«Շատ ուրախ եմ կրկին Վրաստանում գտնվելու համար: Անցել է արդեն 30 տարի այն բանից հետո, երբ ես առաջին անգամ այստեղ այցելեցի 1993 թվականին: Ես հետևում էի Եվրամիությունից երկրի ժողովրդավարական զարգացման ուղուն: Հուսով եմ, որ այս հանգստյան օրերը կդառնան ևս մեկ քայլ դեպի խաղաղություն, կայունություն և տնտեսական աճ: Ինչպես քաջատեղյակ եք, Եվրամիությունը մեծ ներդրումներ է կատարում Վրաստանում: Մեզ՝ եվրապատգամավորներիս համար, կարևոր է համոզվել, որ Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիներն ավելի լավ են ապրում», – ասաց Կորինա Կրետուն:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը: