Կորեայի հանրապետությունը պարզեցնում է Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմը
Կորեայի հանրապետությունը պարզեցնում է Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմը

Կորեայի հանրապետությունը պարզեցնում է Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմը: Կորեայի հանրապետությունում Վրաստանի դեսպանատան լրատվությամբ, Կորեայի հանրապետության արդարադատության նախարարության և ներգաղթի ծառայության հետ դեսպանատան ինտենսիվ աշխատանքի արդյունքում, Կորեայի իշխանությունները որոշում են ընդունել օրդինալ անձնագրեր ունեցող անձանց համար պարզեցնել այցագրային ռեժիմը:

Դեսպանատան լրատվությամբ, այցագրային ռեժիմի պարզեցումը նախատեսում է Վրաստանի քաղաքացիների համար 1-ից 5 տարով այցեգրերի տրամադրում և այն վերաբերելու է բարձրագույն կրթություն ունեցող անձանց և այլ ոլորտի ներկայացուցիչներին:

Կորեայի հանրապետությունում Վրաստանի դեսպանատունը ողջունում է Կորեայի իշխանությունների որոշումը: