Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ԱՄՆ-ում «Tik-Tok»-ն արգելելու օրինագծին

20:05, 13.03.2024

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել օրինագծին, որը նախատեսում է ԱՄՆ-ում «Tik-Tok»-ի արգելումը։ Օրենքի նախագծին կողմ է արտահայտվել 352, դեմ՝ 65 պատգամավոր։ Օրինագծին դեմ էին 15 հանրապետական ​​և 50 դեմոկրատ օրենսդիրներ։

Օրինագիծը արգելում է TikTok-ը ԱՄՆ հավելվածների խանութներից, եթե սոցիալական մեդիա հարթակը, որն օգտագործվում է մոտ 170 միլիոն ամերիկացիների կողմից, չհեռացվի իր չինական մայր ընկերությունից՝ Byte Dance-ից:

Թե ինչ որոշում կկայացնեն Սենատում, դեռ հայտնի չէ։

Միաժամանակ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կստորագրի օրինագիծը, եթե օրինագիծն արժանանա Սենատի աջակցությունը։ «Tik-Tok»-ի վարչակազմի տվյալներով՝ նրանց ուշադրությունն այժմ ուղղված է դեպի Սենատը։

«Մենք հուսով ենք, որ Սենատը կքննարկի փաստերը, կլսի իր ընտրողներին և կհասկանա տնտեսության վրա ազդեցությունը, յոթ միլիոն փոքր բիզնեսի և 170 միլիոն ամերիկացիների վրա, ովքեր օգտվում են մեր ծառայություններից», – ասվում է հայտարարության մեջ:

Նմանատիպ