Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների ժամանակ ԱՄՆ-ն կիբեր հարձակում է գործել «տրոլների գործարանի» վրա
Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների ժամանակ ԱՄՆ-ն կիբեր հարձակում է գործել «տրոլների գործարանի» վրա

Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցած տարի նոյեմբերի 6-ին, կոնգրեսի միջանկյալ ընտրությունների ժամանակ, Պենտագոնը կիբեր հարձակում է գործել Սանկտ Պետերբուրգում «տրոլների գործարանի» վրա, որի արդյունքում ինտեռնետ հետազոտությունների գործակալությունը մնացել է առանց ինտեռնետի:

Այս մասին լրատվությունը տարածում է «Վաշինգտոն Պոստը» հենվելով մի քանի աղբյուրի:

Մամուլի լրատվությամբ, այս կիբերհարվածները ռուս հակերների դեմ ամերիկացի զինվորականների առաջին հարձակվող գործողությունն էր:

Դրա հետ մեկտեղ, փորձագետների խոսքերով կիբերհարձակման արդյունքում «տրոլների գործարանը» շարքից դուրս չի եկել, սակայն որոշ ամերիկացի քաղաքական գործիչներ գտնում են, որ հենց այդ օպերացիայի շնորհիվ, Ռուսաստանը չի միջամտել 2018 թվականի ընտրություններին:

Ինտեռնետ հետազոտությունների գործակալությունը կամ այսպես կոչված տրոլների գործարանը կապում են Կռեմլին մոտ կանգնած օլիգարխ Եվգենի Պրիգոժինի հետ, և մեղադրում են 2016 թվականի ընտրություններին միջամտելու մեջ: