Կոնգրեսական Ջո Ուիլսոն. Սալոմե Զուրաբիշվիլին մնում է Վրաստանի օրինական նախագահը, ես գնահատում եմ նրա քաջությունը, երբ նա դիմակայում է անօրինական կառավարությանը
«Ես բարձր եմ գնահատում Սալոմե Զուրաբիշվիլիի խիզախությունը, քանի որ նա առերեսվում է ոչ լեգիտիմ իշխանության հետ»,- սոցցանցում գրառում է Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, հանրապետական կոնգրեսական, «Բարեկամական ակտի» հեղինակ Ջո Ուիլսոնը։
«Սալոմե Զուրաբիշվիլին մնում է Վրաստանի օրինական նախագահը։ Ես գնահատում եմ նրա քաջությունը, երբ նա դիմակայում է ոչ լեգիտիմ կառավարությանը, որը փորձում է ստրկացնել Վրաստանը Ռուսաստանի խամաճիկ նախագահի օրոք: Անհրաժեշտ է նոր ընտրություններ անցկացնել»,- գրառում է Ջո Ուիլսոնը։