Կոնգոյում փախստականների ճամբարի վրա հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 28 մարդ
Կոնգոյում փախստականների ճամբարի վրա իրականացված զինված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 28 մարդ:
Բռնի տեղահանված անձանց ճամբարի վրա հարձակում վերջին երկու օրվա ընթացքում իրականացրել են մի քանի անգամ:
Հարձակման պատճառը համայնքների միջև ընդհարումն էր, որի հետևանքով ամռան ժամանակաշրջանից ի վեր զոհվել է ավելի քան 200 մարդ, իսկ 300 000 մարդ դարձել փախստական: