Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառում

19:08, 27.09.2019

Երեկ Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի համերգային մեծ դահլիճում կայացել է հոբելյանական միջոցառում նվիրված հայ դասական երաժշտության հիմնադիր Կոմիտաս վարդապետի ծննդյան 150 ամյակին: Միջոցառումն իրականացվել է Վիրահայոց թեմի առաջնորդարանի նախաձեռնությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և անհատ բարերարներ Սերգեյ Սիմոնյանի ու Թբիլիսիի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Էռնստ Առաքելովի հովանավորությամբ՝ Հովհաննես Համբարձումյանի գեղարվեստական ղեկավարմամբ: Միջոցառմանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Վրաստանում Կրոնի պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն, պաշտոնական այցով Թբիլիսիում հյուրընկալվող հայ-վրացական միջխորհրդարանական բարեկամության խմբի հայկական կողմի անդամները՝ ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանի գլխավորությամբ, ՀՀ Սփյուռքի հետ կապի հանձնախմբի աշխատակից Տարոն Շագոյանը, ինչպես նաև, հյուրեր Թբիլիսիից և այլ երկրներից:

Նմանատիպ