«Կոմերսանտ». Ռուսաստանը և ԱՄՆ-ն քննարկում են Զապորոժիեի ատոմակայանի կառավարումը՝ առանց Ուկրաինայի մասնակցության
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի կառավարումը՝ առանց Ուկրաինայի մասնակցության, – գրում է «Կոմերսանտ»-ը։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, այս հարցի մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ռուսական բիզնեսի ներկայացուցիչների հետ անցկացված փակ հանդիպման ժամանակ։
«Կոմերսանտ»-ի տվյալներով՝ Վլադիմիր Պուտինը խոսել է նաև ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ խաղաղության ծրագրի շուրջ ընթացող բանակցությունների մասին։
Ինչպես գրում է պարբերականը, Պուտինը նշել է, որ ամերիկյան կողմը հետաքրքրված է Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանում մայներական գործունեության կազմակերպմամբ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ կողմերը քննարկում են նաև Ուկրաինային էլեկտրաէներգիայի մատակարարման հարցը։