Կոլումբիայի նախագահ. Վենեսուելան հարձակման է ենթարկվում, հրթիռային ռմբակոծության է ենթարկվում, Ամերիկյան պետությունների կազմակերպությունը և ՄԱԿ-ը պետք է անհապաղ հանդիպեն
Կոլումբիայի նախագահ. Վենեսուելան հարձակման է ենթարկվում, հրթիռային ռմբակոծության է ենթարկվում, Ամերիկյան պետությունների կազմակերպությունը և ՄԱԿ-ը պետք է անհապաղ հանդիպեն

Հիմա Կարակասը ռմբակոծվում է։ Զգուշացրե՛ք աշխարհին. Վենեսուելան հարձակման տակ է,- այս մասին սոցիալական ցանցերում գրել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։

«Նրանք ռմբակոծում են հրթիռներով։ Ամերիկյան պետությունների կազմակերպությունը և ՄԱԿ-ը պետք է անհապաղ հանդիպեն», – ասում է Կոլումբիայի նախագահը։

Տեղեկության համար, Կարակասում լսվում են պայթյուններ, քաղաքի վրայով ցածր թռչող ինքնաթիռ է հայտնվել։ Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է հարվածներ հասցնել Վենեսուելայի տարածքին։