Կոչնչացնենք քաղաքական ոստիկանությունը, ՊԱԾ-ը, ՍԱԴ-ը, ինչ անուն էլ ուզում ես անվանի, նա միևնույն Կագեբեն է. Գրիգոլ Վաշաձե
«Ազգային շարժման» նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն Քութաիսիում, Մեսխիշվիլիի անվան թատրոնում անց է կացրել նախընտրական հանդիպում: Վաշաձեն շնորհակալություն է հայտնել ընտրողներին և զրուցել նախընտրական ծրագրի և երկրում գոյություն ունեցող իրավիճակի մասին:
Քաղաքական համակարգի փոփոխում, վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ, դաշնակցային կառավարություն, դատական համակարգի վերափոխում, անկախ արդարադատություն և դատախազություն,-ահա այս բարեփոխումների մասին է Վաշաձեն զրուցել ընտրողների հետ:
«Ընդիմությունը իշխանության մասն է, որը վերահսկում է նրան: Կոչնչացնենք քաղաքական ոստիկանությունը, ՊԱԾ-ը, ՍԱԴ-ը: Ինչ անուն էլ ուզում ես անվանի, նա միևնույն Կագեբեն է»,-ասել է Գրիգոլ Վաշաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan