Կոչ ենք անում միջազգային համադաշնությանը, կատարել գործուն քայլեր, որպեսզի Հայաստանին ստիպի կատարել միջազգային իրավունքի նորմերը և պարտավորությունները. Վրաստանում Ադրբեջանի դեսպանի խորհրդական
Չնայած Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների միջև հանդիպմանը ձեռք բերված համաձայնությանը, 2020 թվականի հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ից, հրադադարի մարդասիրական ռեժիմի պահպանման վերաբերյալ, Հայաստանի զինված ուժերը շարունակում են խախտել համաձայնագիրը,- այս մասին հայտարարել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանի խորհրդական Էլդար Բայրամովը:
Ըստ նրա, հրադադարի մարդասիրական ռեժիմի համաձայնագրի ուժի մեջ մտնելուն պես, հայկական զինված ուժերը կրակ են բացել Ադրբեջանի՝ Աղդամ և Տերտեր շրջանների ուղղությամբ, իսկ մի քանի ժամից հայկական զինված ուժերը փորձել են գրոհել Հադրութի և Ջեբրաիլի ուղղությամբ:
«Հայաստանի զինված ուժերի կողմից սանիտարական մեքենայի ուղղությամբ բացված կրակի արդյունքում, որի վրա կպցված էին սպիտակ դրոշները, և որը Սուգովուշանի տարածքում հավաքում էր հայ զինվորականների դիերը, լուրջ վնասվել է բուժաշխատող:
Հոկտեմբերի 11-ի գիշերը Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքը ՝ Գյանջան, որը առաջնագծից գտնվում է շատ հեռու, դարձել է հայկական զինված ուժերի կողմից հրթիռային հարձակման թիրախ: Հարձակման արդյունքում զոհվել է իննը խաղաղ բնակիչ, վիրավորվել է 34 մարդ, այդ թվում երեխաներ:
Մարդասիրական ռեժիմում զինադադարի մասին համաձայնագրից հետո, հայաստանի զինված ուժերի կողմից կրակ է բացվել խաղաղ բնակիչների ուղղությամբ, դա բարբարոսության ևս մեկ օրինակ է և ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունների կողմից հրադադարի կոչերը պարզապես կեղծավորություն են»,- ասել է Բայրամովը:
Ըստ նրա, «Ադրբեջանի դեմ քաղաքական ագրեսիայի շրջանակներում, Հայաստանի կողմից դիտավորյալ կրակ բացելը խաղաղ բնակիչների, տների, քաղաքացիական հաստատությունների և բժշկական անձնակազմի վրա, վերահաստատում է, որ երկիրը խախտում է միջազգային իրավունքի հիմնական նորմերը, ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքը և Ժնևի կոնվենցիան: Այն խախտում է իր պարտավորությունները և հեռու է մարդասիրության հիմնական սկզբունքներից»:
«Բացի այդ, ամբողջ ռազմական գործողությունների ընթացքում, սեպտեմբերի 27-ից սկսած, Հայաստանը, բախվել է հարևան երկրների կողմից ռազմական բեռների ցամաքային և օդային տարանցման սահմանափակումների հետ, սկսել է այդ նպատակների համար օգտագործել քաղաքացիական ինքնաթիռներ: Նման ապօրինի գործողությունները կոպիտ խախտում են միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում Չիկագոյի կոնվենցիայի 44-րդ հոդվածը:
Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի կողմից ագրեսիայի գործողությունները և մարդասիրական հրադադարի ռեժիմի չարաշահման փաստը: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը արդյունավետ քայլեր ձեռնարկել, որպեսզի ստիպի Հայաստանին, պաշտպանել միջազգային իրավունքի նորմերը և կատարել իր ստանձնած պարտավորությունները: Իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը տարածաշրջանում դրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքական-ռազմական ղեկավարության վրա»,- ասել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանի խորհրդականը: